Լոս Անջելոսի շրջաններից մեկում իշխանությունները արգելել են բնական մորթու վաճառքը:
Ինչպես գրում է The Los Angeles Times թերթը, Վեստ Հոլիվուդի քաղաքապետարանը հայտարարել է, որ ձայների մեծամասնությամբ հաստատվել է մորթու վաճառքի մասին օրենքի փոփոխությունը, որում բացառություն է արվել միայն արդեն օգտագործված մորթուց զարդեր վաճառողների և ոչ կոմերցիոն կազմակերպությունների համար:
Օրենքը գործելու է 2013 թվականի սեպտեմբերի 21-ից:
Նոյմբերի սկզբին Լոս Անջելոսի դատարանը փոփոխություններ է մտցրել նաև քաղաքի օրենքի մեջ, համաձայն որի՝ տասը րոպե անընդմեջ հաչող շների տերերը կտուգանվեն 250-ից 1000 դոլարի չափով: