ՀՅ Դաշնակցություն խմբակցությունը ՀՀ կառավարոթւյան սոցիալ-տնտեսական քաղաքականության և 2011 թվականի պետական բյուջեի վերաբերյալ իր գնահատականներն ու առաջարկությունները կառավարությանը ուղարկելուց բացի տպագրել է առանձին գրքույկով: Գրքույկում լուրջ քննադատության է ենթարկված վարվող սոցիալ-տնտեսական քաղաքականությունը, 2011թ. Պետական բյուջեն և առաջարկված է փոփոխությունների մի համալիր, որի իրականացմամբ ենթադրվում է, որ զբաղվածության մակարդակը Հայաստանում կհասնի առնվազն 65 տոկոսի, ներդրումների կշիռը ՀՆԱ նկատմամբ առնվազն 35 տոկոսի, պետական բյուջեի եկամուտներ/ՀՆԱ հարաբերակցությունը` 35 տոկոսի, հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը` 25 տոկոսի, ուղղակի հարկերի տեսակարար կշիռը հարկային մուտքերում` առնվազն 50 տոկոսի: