Հայաստանը ստիպված կլինի դե-յուրե ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը, եթե Ադրբեջանի կողմից սկսվեն ռազմական գործողություններ, և միջոցներ ձեռք կառնի ղարաբաղի անվտանգությունն ապահովելու համար. հայտարարել է Սերժ Սարգսյանը` ՀԱՊԿ գագաթաժողովի ժամանակ Մոսկվայում, ինչպես փոխանցում է РИА-Новости գործակալությունը:
«Հայաստանը կտրականապես դեմ է ռազմական ուղով խնդրի լուծմանը, և Ադրբեջանի կողմից նոր ռազմական արկածախնդրության սանձազերծման դեպքում Հայաստանին ոչինչ չի մնա, քան ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը դե-յուրե և ապահովել նրա անվտանգությունը բոլոր միջոցներով»,- հայտարարել է Սարգսյանը: