Tuesday, 14 05 2024
Փաշինյանը կատարել է Ալիեւի հերթական պահանջը. «Հրապարակ»
Քաղաքապետարանում տեղյակ չեն, որ խորհրդականը 14 օր է, ինչ նշանակված է. «Ժողովուրդ»
Փարիզի ողջույնը. Երեւանին հաջողվել է դիմադրե՞լ
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը

Իշխանությունը չհավատաց իր իսկ «բլեֆին», ուր մնաց հասարակությանը հավատացնի

Անկանխատեսելիությունն է դարձել Հայաստանի ներկայիս իշխանական համակարգի ամենաբնորոշ գիծը: Գրեթե անհնար է ասել, թե վաղն ասենք ով ում հետ, ինչ առիթով և ինչ բառերով կարող է հաշիվներ մաքրել: Բայց որ այդ գործընթացը ունենալու է պարբերական կրկնություններ, գրեթե անկասկած է: Դա թելադրում է Հայաստանի ներիշխանական ստատուս քվոն, իսկ ավելի շուտ` ստատուս քվոյի բացակայությունը: Թող զարմանալի չթվա, բայց Հայաստանի ներքաղաքական իրավիճակի ներկայիս առանձնահատկությունը, թերևս, հենց ստատուս քվոյի, որևէ ստատուս քվոյի բացակայությունն է, եթե այդ հասկացության արարողակարգային իմաստի փոխարեն փորձենք կիրառել առարկայական, ըստ էության իմաստը:

Խնդիրն այն է, որ Հայաստանի քաղաքական դաշտում այսօր կան շատ ստատուսներ, որոնք սակայն ամրագրված չեն ոչ մի «քվոյով»: Թերևս բացառություն է կազմում միայն Հայ Ազգային Կոնգրեսը, որի ստատուսը միանգամայն համապատասխանում է իր «քվոյին» և նույնիսկ ավելին` ինչ-որ տեղ նաև զիջում է, քանի որ Հայ Ազգային Կոնգրեսի ֆորմալ կարգավիճակը, երկրում զարգացումների օրինականության պարագայում, պետք է լիներ շատ ավելի բարձր, քան արտախորհրդարանական ընդդիմություն հանդիսանալը: Մնացյալ բոլորի պարագայում, հատկապես իշխանական և մերձիշխանական դաշտում գործողների, կա ստատուս, սակայն հենց դրա կրողների համար իսկ անհասկանալի է, թե որտեղի՞ց իրենց այդ ստատուսը և ինչո՞վ է այն ամրագրված կամ փաստարկված: Խնդիրը միայն հանրային աջակցությամբ ամրագրվելն ու փաստարկվելը չէ: Բանն այն է, որ այդ ուժերը իրենք իրենց համար իսկ դարձել են անհամոզիչ:

Խնդիրն այն է, որ նրանց ստատուս քվոյի աղբյուր հանդիսացած Ռոբերտ Քոչարյանը, ով 2008թ.-ի մարտին իր վրա վերցրեց դրա պատասխանատվությունը, ինքը կանգնած է ստատուսի լուրջ խնդրի առաջ, իր իսկ ձևավորած ներիշխանական ստատուս քվոյին տեր կանգնելու խնդրի առաջ: Եթե չլիներ Ռոբերտ Քոչարյանի միջամտությունը, ապա կասկածից վեր է, որ ներկայիս թե՛ ընդհանուր քաղաքական, թե՛ ներիշխանական և մերձիշխանական ստատուս քվոն լինելու էր բոլորովին այլ կոնֆիգուրացիայի, քանի որ դաշտերի պոտենցիալը բոլորովին այլ է: Եվ դրանից էլ առաջանում են փոխադարձ կշտամբանքները, կասկածները, անվստահությունն ու կսմիթները: Այդ ուժերը պարզապես այլևս չունեն ինքնահաստատվելու, իրենց ստատուսը հաստատելու այլ միջոց, այլ սուբյեկտ, քան միմյանց վրա ինքնահաստատվելը, միմյանց վրա ինքնահաստատվելու միջոցով իրենց ստատուսները «քվոյավորելը»: Հասարակության հետ նրանց հարաբերությունները մերկացվել են վերջնականապես:

Իշխանական և մերձիշխանական ուժերին այդտեղ ոչինչ այլևս չի շողում: Պատահական չէ, որ նույնիսկ իմիտացիաները, որոնք ծաղկում ու բարգավաճում էին 2008-ի ապրիլից հետո, զգալիորեն նվազել են իրենց ծավալով: Օրինակ` ամենևին պատահական չէ, որ երբ Սերժ Սարգսյանը հայ-թուրքական հարցում կայացնում էր արձանագրությունները կասեցնելու որոշումը, նա չփորձեց անգամ մի թեթև կլոր սեղան հրավիրել և կուսակցությունների սիրելի հիսնյակի հետ իբր քննարկել ստեղծված իրավիճակն ու նոր միայն որոշում կայացնել: Ձևացնելու ժամանակները շատ արագ անցան, իշխանության կարծածից էլ արագ: Իմիտացիաները որևէ մեկի ստատուսը չամրագրեցին, քանի որ հանդիսատեսից ավելի թատրոնի մասնակիցներն իրենք չէին հավատում իրենց խաղի անկեղծությանն ու իրականությանը:

«Բլեֆի մեջ կարևորն այն է, որ նախևառաջ դու հավատաս քո բլեֆին», հայտնի ֆիլմում բացատրում էր Էնթընի Քուինի հերոսը երիտասարդ ավանտյուրիստին: Հայաստանի իշխանությունն ինքը իր «բլեֆին» չհավատաց, ուր մնաց հավատացներ հասարակությանը: Այդ հանգամանքն էլ իր հերթին էլ ավելի է սրում իրավիճակն իշխանության մեջ, քանի որ հասարակության մոտ ունեցած այդ անհաջողությունները խորացնում են իշխանական համակարգի կենսունակության շուրջ եղած ներքին կասկածները: Մինչ այժմ հասարակությանն ինչ-որ բան պարտադրելը իշխանության համար ջանք չէր պահանջում, ինչն էլ դառնում էր «մեր դեմ խաղ չկա» տրամաբանության ներշնչանքի աղբյուր ներիշխանական տարբեր սուբյեկտների համար: Մինչդեռ այժմ իշխանությունը հասարակությանը չի կարողանում խաբել, իսկ որևէ բան պարտադրելու հարցում էլ բախվում է լուրջ դժվարությունների: Ու քանի որ դա է ներիշխանական համակարգի սուբյեկտների ինքնավստահության չափանիշն ու չափորոշիչը, նրանք սկսում են կասկածել իրենց անվտանգությանը, կասկածել համակարգի կենսունակությանը:

Իրավիճակի նրբությունը այն է, որ այդ մթնոլորտով ներիշխանական սուբյեկտները միմյանց սադրում են ընդդեմ հասարակության: Այսինքն` մեկը մյուսին համոզելու համար պետք է ցույց տան, թե ինչպես են կարող բռան մեջ պահել հանրությանը: Բայց ամբողջ խնդիրն այն է, որ հասարակությունն ինքը իշխանությանը չի սադրում: Իսկ այդ պարագայում հասարակության հանդեպ իշխանության որևէ գործողություն դառնում է ուղղակի անհեթեթ, անտրամաբանական, հիմքից և հետևաբար նաև համակարգի բաղադրիչների համար ազդեցիկությունից, համոզչականությունից զուրկ: Դա է, թերևս, ներկայիս ներիշխանական հարաբերությունների անատոմիան, որը դառնում է իշխանության ներսում բռնկվող խմբակային կամ անձնական հակադրությունների պատճառ: Անշուշտ, այդ իրավիճակը հեռու է ներիշխանական լուրջ բախումների հեռանկարից:

Պարզապես նույն կերպ այն հեռու է նաև ներիշխանական կայունության հեռանկարից, քանի դեռ չի նախաձեռնվել մի գործընթաց, որը կդառնա ներքաղաքական նոր ստատուս քվոյի աղբյուր` համեմատաբար ավելի համապատասխանող դաշտում առկա պոտենցիալին: Իսկ այդ գործընթացը կարծես թե կարող է ունենալ միայն մի բնույթ` ընտրական: Արտահերթ կլինի դա, թե հերթական` թերևս իշխանության որոշելիքն է: Եթե համակարգը կարծում է, որ ներիշխանական հակասությունների այդ լարմանը կարող է դիմանալ մինչև հերթական ընտրություն, ապա թերևս խնդիր չկա, և գուցե կարելի է համոզված ասել, որ ներիշխանական վայրիվերումները կշարունակվեն առնվազն ևս երկու տարի, քանի դեռ երկրում չկա ստատուս քվո, այլ կան ստատուսներ և դրանց հետ որևէ կապ չունեցող «քվոներ»: Մնում է միայն հարցը, թե արդյո՞ք իշխանությունը ճիշտ է հաշվարկել ներիշխանական լարման նկատմամբ իր ուժերի համարժեքությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում