Monday, 13 05 2024
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին

Միայն Քոչարյանով հարցը չի լուծվի

Ներիշխանական վերադասավորումները, որ կատարում է վերջին մի քանի օրերին Սերժ Սարգսյանը, համընդհանուր, կամ հասարակության գերակշիռ մասի ընկալմամբ, ուղղված են իշխանության մեջ Ռոբերտ Քոչարյանի ազդեցությունը թուլացնելուն և չեզոքացնելուն, ու դրա փոխարեն սեփական ազդեցությունը բացարձակացնելուն:

Դա հատկապես կարևոր խնդիր է դիտվում առաջիկա ընտրություններին ընդառաջ: Բայց, Սերժ Սարգսյանի համար թերևս մեծագույն մոլորություն և սայթաքում կլինի ներիշխանական վերադասավորումները միայն այդ մղումով իրականացնելը: Բանն այն է, որ այդ վերադասավորումները պետք են ոչ միայն սեփական իշխանության բյուրեղացման կամ մոնոլիտացման համար, այլ նաև ընտրությունից առաջ հանրությանը համակարգային փոփոխությունների մեսիջներ հղելու համար:

Հետևաբար, կադրային վերադասավորումները պետք է ոչ թե կատարվեն այն սկզբունքով, թե ով ում մարդն է կամ ով կարող է իքս պահին անցնել Քոչարյանի կողմ, այլ իրականացվեն այն սկզբունքով, թե հատկապես որ ոլորտում է կադրային փոփոխությունը հանրային առավելագույն պահանջարկ վայելում: Ընկնելով միայն Ռոբերտ Քոչարյանի հետևից, Սերժ Սարգսյանը կարող է բաց թողնել ամենակարևորը՝ հանրային տրամադրությունն ու ակնկալիքները:

Բացարձակ մոնոլիտ իշխանությունը Հայաստանում դեռևս իշխանական անվտանգության կամ անաղմուկ ընտրության երաշխիք չէ: Շատ կարևոր բաղադրիչ է, բայց երաշխիք չէ, որովհետև ներկայումս Հայաստանում ձևավորվել է ազդեցության նոր կենտրոն՝ Հայաստանի քաղաքացին: Այդ քաղաքացին կարող է լինել ասենք այս կամ այն քաղաքական ուժի շրջանակում, երբեմն հակադիր շրջանակներում, բայց քաղաքացին Հայաստանում դառնում է ազդեցության գործոն, հետևաբար միայն Քոչարյանի հարցերը լուծելով, հնարավոր չէ ընտրության հարց լուծել:

Բայց, նաև հնարավոր չէ քաղաքացու հարցը լուծել Քոչարյանի կամ իշխանության մոնոլիտացման հարցը լուծելու մեթոդով: Այստեղ արդեն ռեպրեսիվ մեթոդներ չեն գործում, այստեղ կարող է աշխատել միմիայն փոխզիջումը: Բայց, փոխզիջման առարկա կարող են լինել հենց կադրերը, կադրային նոր վերադասավորումները:

Առանց դրա, գործընթացը Սերժ Սարգսյանի համար անկասկած մնալու է կիաստ, իսկ կիսատ մնալու պարագայում իշխանության մեջ շատ շուտով նորից գլուխ է բարձրացնելու երկփեղկվածությունն ու շահերի բախումը, որովհետև Հայաստանում բացարձակ իշխանության ռեսուրս չկա: Ավելին, դրա բացակայությունը զգացվում էր դեռևս Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներից, երբ թվում էր երկիրը լող է տալիս հավելյալ փողերի մեջ և երկնիշ աճեր արձանագրում:

Նույնիսկ այդ ժամանակ Քոչարյանը ստիպված եղավ բացարձակ իշխանությունը փոխել կոալիցիոն քվոտաներով: Դա ամենևին արտաքին տեսքի, ձևի համար չէ, որ արվեց, կամ քմահաճույքի և քաղաքական ճաշակի համար չէ, որ Հայաստանում կոալիցիոն սկզբունք ներդրվեց իշխանության ձևման գործում: Դա բացարձակ իշխանության սպառման, սնանկության սկիզբն էր:

Հետևաբար, ներկայումս Սերժ Սարգսյանին պետք է ոչ թե գնալ բացարձակ իշխանության, այլ իշխանությունը բացել և փակ բաժնետիրական ընկերությունից վերածել այսպես ասած բաց բաժնետիրական ընկերության, որովհետև միայն բացվելու դեպքում իշխանությունը կազատվի շնչահեղձ լինելու հեռանկարից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում