Ոստիկանությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ նոյեմբերի 3-ին` ժամը 23.00-ին, ոստիկանության ծառայողները Երևանի Շիրակի փողոցի մի նկուղային տարածքից հայտնաբերվել են ներարկիչներ և տարբեր տարաներ` թմրամիջոցի նմանվող հեղուկներով:
Նկուղատերը ներկայացրել է նաև այլ ներարկիչներ` դեղնավուն հեղուկով, և հայտարարել, որ թմրամիջոցն ինքը պատրաստել է իր օգտագործման համար:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն: