Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության մամլո ծառայությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ նոյեմբերի 7-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում է ձյուն:
Սյունիքում և Արցախում սպասվում է ինտենսիվ ձյուն, լեռնային շրջաններում և լեռնանցքներում` բուք, ճանապարհներին` մերկասառույց:
Հանրապետության մյուս շրջաններում էական տեղումներ չեն սպասվում:
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 7-ին վերոնշյալ մարզերում կնվազի 13-15 աստիճանով, մյուս շրջաններում՝ 6-8 աստիճանով:
Նոյեմբերի 8-ի գիշերը ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կրկին կնվազի 3-5 աստիճանով: