Tuesday, 14 05 2024
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին

Ռուսաստան-ՆԱՏՕ WikiLeaks-յան հակամարտությունը շարունակվում է

Այսօր Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը բացատրություններ է պահանջել ՆԱՏՕ-ից` WikiLeaks-ի «բալթյան» փաստաթղթերի վերաբերյալ: Նա ասել է, որ ՆԱՏՕ-ի ծրագրերը` Մերձբալթիկան ռուսական ագրեսիայից պաշտպանելու համար, լուրջ հարցեր են առաջացրել ՌԴ արտգործնախարարությունում: Լավրովին առաջինը մտահոգել է այն փաստը, որ ըստ փաստաթղթի` ՆԱՏՕ-ն այդ ծրագիրը սկսել է մշակել անցած տարի դեկտեմբերից, երբ երկարատև ընդմիջումից հետո հանդիպում է եղել Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև (արտգործնախարարների մակարդակով):
Երկրորդը, որ մտահոգություն է առաջացրել Ռուսաստանում, այդ ծրագիրը հաստատվել է Ռուսաստան-ՆԱՏՕ հանդիպման ժամանակ, երբ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի մասնակցությամբ հաստատվել էին փաստաթղթեր, որտեղ նշվում էր, որ կողմերը մեկը մյուսի կողմից վտանգ չեն տեսնում:
Լավրովն ասել է, թե այստեղից հարց է ծագում` ՆԱՏՕ-ի ղեկավարները ե՞րբ են անկեղծ եղել. «Երբ մեզ հետ պայմանավորվում էին համագործակցության վերաբերյալ, թե՞ այն ժամանակ, երբ քննարկում էին Ռւոսաստանից պաշտպանվելու հարցը: Մենք այս հարցերը տվել ենք և սպասում ենք դրանց պատասխաններին»,- ավարտել է իր խոսքը Լավրովը:
Vesti.ru-ն անմիջապես տեղադրեց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ռասմուսենի պատասխանը, ըստ որի` Ռուսաստանը չի համարվում վտանգ ՆԱՏՕ-ի համար: «Թույլ տվեք ինձ նշել, որ համաձայն ՆԱՏՕ-ի քաղաքականության` մենք չենք քննարկում գաղտնի տեղեկությունների արտահոսքը»` դրանով խուսափելով հաստատելուց կամ հերքելուց այդ տեղեկությունների իրականությունը: «Ես ցանկանում են վստահ ասել, Ռուսաստանը չի հանդիսանում վտանգ ՆԱՏՕ-ի համար, իսկ ՆԱՏՕ-ն վտանգ չէ Ռուսաստանին»,- նշել է Ռասմուսենը` պատասխանելով ИТАР-ТАСС-ի հարցին: «Ընդհակառակը` մենք ցանկանում ենք զարգացնել իրական ռազմավարական համագործակցություն Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև: Դա հենց այն է, ինչ մենք գրել ենք մեր նոր ռազմավարական հայեցակարգում»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում