Wednesday, 08 05 2024
Մաշտոցի պողոտայից Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը մայիսի 11-ի առանձին ժամերի փակ կլինի
19:00
ԵՄ դեսպանները հավանություն են տվել ուկրաինական բարեփոխումների ծրագրին՝ ԵՄ-ից 50 մլրդ եվրոյի օգնության դիմաց
18:50
Սի Ծինփինը և Վուչիչը միմյանց աջակցություն են հայտնել Կոսովոյի և Թայվանի հարցում
18:40
Հնդկաստանը կարող է դադարեցնել զինամթերքի ներկրումը
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
«Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ-ի ֆինանսավորմանը». ԱԳՆ խոսնակ
18:30
Աֆղանստանում պայթյուն է որոտացել․ կան զոհեր
18:20
ԱՄՆ զինվորին Ռուսաստանում սպառնում է մինչև հինգ տարվա ազատազրկում
Ադրբեջանի վարչապետը պաշտոնական այցով մեկնել է Թուրքիա
Ստյոպա Սաֆարյանը ներկայացնում է Ոսկեպարի մուտքից մինչև եկեղեցի՝ սահմանի գծապատկերը
Կիլիկյան Հայաստան. բանակի կազմը
Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալները նվազել են
18:10
ԱՄՆ-ն դադարեցրել է Իսրայելին ռումբերի մատակարարումը
Բաքուն ի՞նչ է ասել Իսրայելին «բարեկամաբար»
17:56
Բրազիլիայում հեղեղումների զոհերի թիվը հասել է 90-ի
Ադրբեջանի և Բուլղարիայի միջև մի շարք փաստաթղթեր են ստորագրվել
17:50
Պակիստանի դատարանը Իմրան Խանի կնոջը տնային կալանքից տեղափոխել է բանտ՝ նրա խնդրանքով
17:47
Ռումինիան և Մոլդովան համատեղ զորավարժություններ կանցկացնեն
Տարոնիկ գյուղում «GAZ» մակնիշի մեքենա է այրվել
17:40
Լիտվան դիտարկում է վարժական նպատակով Ուկրաինա զորքեր ուղարկելու հարցը. Financial Times
Ուղիղ․ Նիկոլ Փաշինյանը վարում է ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի նիստը
ԻՊԲ-ն անդրադարձել է ԱՄՆ-ի կողմից ռումբերի մատակարարման կասեցմանը
Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Կուպերտինոյի Սուրբ Անդրեաս հայկական եկեղեցի
Քննարկվել են պարենային անվտանգության փոխադարձ հետաքրքրության հարցեր
Պուտինն ԱՊՀ երկրների ղեկավարներին շնորհավորել է Հաղթանակի օրվա կապակցությամբ
17:10
Պակիստանը և Իրանը կավարտեն գազատարի կառուցումը՝ չնայած ԱՄՆ-ի նախազգուշացումներին
17:03
Ուկրաինացի օլիգարխը մեղադրվում է սպանության մեջ
152 դրվագ համակարգչային հափշտակություն․ վնասը ավելի քան 102 մլն դրամ է
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Էապես աճել է ներքին առևտրի շրջանառությունը

Իշխանությունն ընկել է իր վախի հետևից

Հայաստանում սկիզբ առած կամ վերսկսված հրաժարականների շղթան երեկ ներառեց նաև ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին: «Ո՞վ է հաջորդը» հարցը Հայաստանում կարծես թե ավելի ու ավելի ակտուալ է դառնում, ընդ որում, հարցը հենց ով-ն է, ոչ թե երբ-ը: Այսինքն` գրեթե բոլորն արդեն համոզված են, որ աղմկոտ պաշտոնանկությունները անպայման շարունակվելու են, և հարցն ընդամենը այն է, թե որ պաշտոնյայի հերթն է գալու հաջորդիվ:

Տպավորությունն այն է, որ Հայաստանի իշխանական համակարգը քանդվում է կծիկի նման: Այսինքն` պաշտոնանկությունների շարանն այնպիսին է, որ բնորոշ է, թերևս, միայն հետընտրական փուլին, երբ պարզապես ընտրության արդյունքի հիման վրա հրաժարական է տալիս գործող կառավարությունը կամ իշխանությունը, ու դրա փոխարեն ձևավորվում է նորը: Մեկ էլ տոտալ իշխանական ճգնաժամերի ժամանակ է, որ տեղի են ունենում նման սրընթաց և համալիր պաշտոնանկություններ:

Ինչի՞ հետ գործ ունենք այսօր: Շատերի գնահատմամբ, գործ ունենք ոչ թե ճգնաժամի, և առավել ևս՝ հետընտրական փուլի կեղծանմանություն զարգացումների, այլ բուն նախընտրական իրավիճակի պարտադրանքի հետ: Սակայն համաձայնեք, որ մեծ միամտություն կլինի Հայաստանի իշխանական համակարգում տեղի ունեցող գործընթացները նախընտրական տրամաբանությամբ պայմանավորելը: Երբ գրեթե ամբողջական իշխանական համակարգ է փոփոխվում, այն էլ՝ ընտրությունների շեմին, դա բացատրել միայն նախընտրական քարոզչական տրամաբանությամբ, թերևս կնշանակի իրավիճակը ենթարկել չափազանց մակերեսային դիտարկման: Հազիվ թե ընտրությունից մի քանի ամիս առաջ տեղի ունեցող կադրային ցունամին ինչ-որ մեծ տպավորություն թողնի ընտրողի վրա, և նա վազի «Հանրապետականին» ձայն տալու, եթե մինչ այդ չի ունեցել նմանօրինակ ցանկություն:

Խնդիրը, ըստ ամենայնի, շատ ավելի խորքային է, համակարգային: Հայաստանի իշխանությունն ինքն իրեն սկսել է խանգարել, ինքն իրեն սկսել է վտանգել, ինքն իրեն սկսել է սպառնալ: Եվ սա, թերևս, գալիս է նաև նրանից, որ այլևս անհնար է դարձել Հայաստանի քաղաքացիներին սպառնալը: Բանն այն է, որ երբ իշխանական մեքենայի ռեպրեսիվ փուքսը սկսում է թողնել, քանի որ հասարակության շրջանում ավելի ու ավելի ընդլայնվում են այդ ռեպրեսիաներից չընկճվող քաղաքացիական շրջանակները, իշխանությունը այլևս սկսում է սպառնալի լինել ինքն իր համար: Այլ կերպ ասած` երբ հասարակությունը սկսում է չվախենալ իշխանությունից, իշխանությունն ինքն է սկսում իրենից վախենալ:

Ներկայիս գործընթացներում մենք, թերևս, տեսնում ենք հենց այդ վախի դրսևորումը, որն արտահայտվում է կադրային փոփոխությունների գլոբալ ալիքով: Իրավիճակն այնպիսին է, որ իշխանությունը կարծես թե ինքն իր հետևից է ընկել և ուզում է բռնել սեփական վախը, բայց որքան արագ է վազում դրա հետևից, այնքան թերևս շատ է սկսում վախենալ ինքն իրենից: Սա իսկապես ճգնաժամ է, բայց ոչ թե քաղաքական, այլ ներհամակարգային հոգեբանական լրջագույն ճգնաժամ, որը պարզապես ունի քաղաքական արտահայտչաձևեր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում