Հորդանան գետի Արևմտյան ափի և Գազայի շրջանի հիմնական հեռախոսային ցանցը ենթարկվել է ցանցահենների գրոհներին: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Արդյունքում Պաղեստինի տարածքի մեծ մասը մնացել է առանց համացանցի:
Ինչպես հայտնել է Պաղեստինի Ինքնավարության իշխանության պաշտոնական ներկայացուցիչ Հասան Հատիբը, գրոհը սկսվել է վաղ առավոտյան և իրականացվել է աշխարհի տարբեր մասերում գտնվող մի քանի աղբյուրների կողմից:
Պաղեստինյան ազգային ադմինիստրացիայում կարծում են, որ գրոհները կապված են Պաղեստինի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ին անդամագրվելու հետ:









































