Մադրիդի «Ատլետիկո»-ն մերժել է «Վիլյառեալ»-ի 6 միլիոնանոց առաջարկը՝ կապված իրենց հարձակվող Ադրիանին ձեռք բերելու հետ:
23-ամյա հարձակվողը «Ատլետիկո» տեղափոխվեց ընթացիկ տարվա ամռանը՝ «Դեպորտիվո»-ից՝ ազատ գործակալի կարգավիճակով: Իսպանացին «Ատլեիկո»-ի կազմում ընթացիկ մրցաշրջանում մասնակցած բոլոր մրցաշարերում խփել է 6 գնդակ:
«Վիլյառեալ»-ի համար որպես այլընտրանք կարող է լինել Մյունխենի «Բավարիա»-ի հարձակվող Իվիցա Օլիչը, ով դուրս է մնացել գերմանական ակումբի հիմնական կազմից:
Հիշեցնենք, որ «Վիլյառեալ»–ի առաջատար հարձակվող Ջուզեպպե Ռոսսին ծանր վնասվածք է ստացել և բաց կթողնի շուրջ 6 ամիս: Այդ իսկ պատճառով «դեղին սուզանավը» նոր հարձակվողի փնտրտուքների մեջ է:







































