Friday, 26 04 2024
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային
Քաղաքացու օրը նշվելու է ՀՀ մարզերում և Երևան քաղաքի վարչական շրջաններում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ձերբակալվել է «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբեկչության գործով ևս մեկ կասկածյալ
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրն ակտիվ փուլում է
Ուղիղ․ Զրույց Ռուբեն Մեհրաբյանի հետ
19:20
Բլինքենը Չինաստանին կոչ է արել օգտագործել իր ազդեցությունը Հյուսիսային Կորեայի և Իրանի վրա
Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ
ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է
19:00
Իսպանիան Ուկրաինային Patriot հրթիռների խմբաքանակ կմատակարարի. El País
Իսրայելի բանակը Գազայում 20 կմ թունել է ոչնչացրել
«Պզոն» ակումբներից մեկում հայհոյել է, հարվածներ հասցրել․ նրան մեղադրանք է ներկայացվել
18:40
Ռուսաստանի հետ Իրանի հարաբերությունները նոր մակարդակի վրա են. Իրանի պաշտպանության նախարար
ԱՍՀ նախարարությունը նախատեսում է ներդնել անապահովության գնահատման նոր համակարգ. Վահագն Խաչատուրյանն ընդունել է Նարեկ Մկրտչյանին
18:20
Բլինքենը Պեկինում հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է Չինաստանի դեմ նոր պատժամիջոցների

«Գենետիկ» անհամատեղելիություն. Ռ. Քոչարյանի ընտանիքը դատի է տվել «Ժամանակ» օրաթերթին

Նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքը դատական հայց է ներկայացրել «Ժամանակ» օրաթերթի դեմ` այն հիմնավորելով նրանով, թե թերթի մի քանի հրապարակումներ արատավորել են Քոչարյանների բարի համբավը: Քոչարյանների ընտանիքի այս նախաձեռնության իրավական կողմին այս պահին չենք ցանկանում անդրադառնալ, եթե իհարկե, իրավական կողմ այստեղ ընդհանրապես կա: Այստեղ հատկապես շատ էական է հարցի բարոյա-քաղաքական և քաղաքացի-հոգեբանական կողմը: Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը զբաղեցրած մարդու ընտանիքն այդ պաշտոնից հեռանալուց ընդամենը երկու տարի անց հայտնվել է թերթերից ֆինանսական փոխհատուցումներ պահանջողի դերում: Հիշեցնենք, որ ամիսներ առաջ էլ Քոչարյանը նույն նախաձեռնությամբ հանդես էր եկել «Հայկական ժամանակ» օրաթերթի դեմ: Այստեղ երևի թե կա երկու խնդիր: Ըստ երևույթին, սոցիալական ավելի ու ավելի ծանրացող պայմաններում Քոչարյանների ընտանիքն ի դեմս ազատ մամուլի փորձում է տեսնել իր ընտանեկան բյուջեի համալրման միջոց: Դե գները երկրում օրեցոր թանկանում են, դիմացը Նոր տարի է, Լուժկովից հետո էլ երևի թե խնդիրներ կան` բիզնես գործերի հետ կապված, և այն 4 միլիարդը, որի մասին` որպես նրա ունեցվածքի գրել էին ռուսական որոշ լրատվամիջոցներ, ըստ երևույթին, չի բավականացնում միաժամանակ ապրելուն և առյուծ սպանելուն: Մյուս խնդիրը երևի թե այն է, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, զրկվելով իշխանական համակարգում իր քաղաքական ֆունկցիաներից, այժմ իրականացնում է շատ ավելի մանր առաջադրանքներ և ծառայում է որպես ֆինանսական մահակ ազատ լրատվամիջոցների գլխին: Այսինքն` նա փորձում է դատական հայցեր նախաձեռնել իշխանության ենթակայության տակ չգտնվող լրատվամիջոցների դեմ և այդպիսով ստեղծել նախադեպեր, որոնց նպատակը ազատ մամուլը, ազատ խոսքը Հայաստանում զսպելն է: Իսկ որ Քոչարյանը «գենետիկ» անհամատեղելիություն ունի ազատ մամուլի, ազատ խոսքի հանդեպ, երևի թե կասկած չկա. Ա1+-ի օրինակը վկա: Իսկ այդ ֆունկցիայի համար լավագույն գործիք երևի թե Ռոբերտ Քոչարյանն է ընտրվել այն պարզ պատճառով, որ այն իրականացնելու համար պետք է նաև անձնական հատկանիշներ` անձնական քինախնդրության և վրեժխնդրության զարգացած զգացում, որն էլ, ըստ էության, առաջ է մղում Ռոբերտ Քոչարյանին: Սակայն երևի թե իր նախագահության, ինչպես նաև հետնախագահության ժամանակաշրջանից նա պետք է որ հասկացած լիներ, որ Հայաստանում կան մարդիկ, կան քաղաքացիներ, կան հանրային խմբեր, որոնց համար անձնականը` լինի դա քինախնդրություն, թե նյութական շահ, երկրորդ պլանում է և ստորադասվում է հասարակական, պետական շահին: Իսկ այդ շահը պահանջում է ազատություն, պահանջում է ազատ մամուլ, ազատ խոսք: Եվ Հայաստանում ապագան ոչ թե քոչարյանական ֆունկցիաներինն է, այլ ազատությանը, ազատ խոսքինը, ազատ մամուլինն ու Ազատ Հայրենիքինը: Ի վերջո հանրային և պետական շահի հանդեպ հավատը ավելի ուժեղ է, քան ցանկացած խոչընդոտ, որ կարող են ներկայացնել անձնական կամ խմբակային շահով առաջնորդվող մարդիկ` անկախ նրանց պաշտոնից և դիրքից: Ու այդ հավատի վրա է պահվում այսօրվա Հայաստանը, որի վրա էլ խարսխվելու է Հայաստանի ապագան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում