Ադրբեջանական ԱՊԱ գործակալության հաղորդմամբ՝ զոհվել է ադրբեջանական բանակի զինծառայող`1993 թ.-ին ծնված Ազեր Ակիֆը, ով զորակոչվել է 2011 թվականին:
Նշվում է, որ զինծառայողը մահացել է կրուպոզ թոքաբորբից և ներքին արյունահոսությունից:
Ադրբեջանական գործակալությունները հիշեցնում են, որ վերջին երեք օրերի ընթացքում ադրբեջանական բանակում մահացել են ադրբեջանցի երեք զինծառայողներ:











































