Բարաք Օբամայի վարչակազմը սկսել է իրականացնել Աֆղանստանում ռազմավարության թարմացում, համաձայն որի՝ ամերիկացիները ուղիղ բանակցություններ կսկսեն թալիբների հետ:
Ինչպես հայտնում է Washington Post պարբերականը, Սպիտակ տունը հույս ունի, որ տարածաշրջանում կաջակցեն իր ռազմավարությանը Աֆղանստանում պատերազմի «քաղաքական ավարտին» հասնելու համար:
Այդ ռազմավարությունը ենթադրում է «Հակկանի» խմբավորման վրա զինվորական ճնշումների ուժեղացում: Պարբերականը նշում է, որ բանակցություններում մեծ տեղ են հատկացնում Պակիստանին, որտեղ գտնվում են խմբավորման հենարանները:
Նոր ռազմավարության՝ հնարավոր հաջողությունների հասնելու գրավականն այն է, որ բանակցությունների սեղանի շուրջ նստած կլինեն բոլոր 4 կողմերը:
Վերջին ժամանակներս ԱՄՆ պաշտոնական անձինք նախնական բանակցություններ են վարել Մուհամմեդ Օմարի կազմակերպության և «Հակկանի» խմբավորման հետ, սակայն ԱՄՆ-ն անհանգստանում է Պակիստանի համար, որի աջակցությունը դեռ երաշխավորված չէ:
ԱՄՆ պետքարտուղարը հայտարարել է, որ Վաշինգտոնը և Իսլամաբադը պատրաստ են համատեղ գործողություններին, որ ուղղված են Աֆղանստանում իրավիճակի խաղաղ ճանապարհով կարգավորման բանակցությունների ժամանակ ծայրահեղականների հետ համաձայնության գալուն:











































