Ֆրանսիացի Ժո-Վիլֆրեդ Ցոնգան դարձավ Վիեննայում կայացած ATP մրցաշարի հաղթող: Ցոնգան երեք սեթերի արդյունքում առավելության հասավ արգենտինացի Խուան Մարտին Դել Պոտրոյի նկատմամբ: Առաջին սեթում Դել Պոտրոն առավելության հասավ 7:6 հաշվով, իսկ երկրորդ և երրորդ սեթերն ավարտվեցին ֆրանսիացու օգտին՝ 6:3, 6:4 հաշվով:
Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում էր 575.250 եվրո:







































