Apple ընկերությունից հեռացել է մանրածախ վաճառքի հարցերով ընկերության ավագ փոխտնօրեն Ռոն Ջոնսոնը: Նա այսուհետ կզբաղեցնի ամերիկյան JCPenney հանրախանութների ցանցի գործադիր տնօրենի պաշտոնը:
Ինչպես հաղորդում է 9to5Mac բլոգը, Ջոնսոնը Apple էր եկել անձամբ Սթիվ Ջոբսի հրավերով, որը որոշել էր ստեղծել ընկերության ֆիրմային խանութների ցանց: Հենց Ջոնսոնն է մտածել Apple Store խանութների կոնցեպցիան: Նրան է պատկանում նաև Genius Bar ստեղծելու առաջարկը` խանութների ցանց, որտեղ գնորդները կարող են ստանալ տեխնիկական աջակցություն որակավորված աշխատակիցներից:
Apple Store-ի առաջին խանութը բացվել է 2001 թ. մայիսի 19-ին Վիրջինիա նահանգում: Այժմ աշխարհում գոյություն ունի 323 խանութ, և յուրաքանչյուր տարի ընկերությունը բացում է ևս մի քանի տասնյակ խանութներ: 2011 թ. հուլիսին Apple-ը հայտարարել էր, որ Apple Store խանութները գրավել են ավելի քան մեկ միլիարդ այցելուների:
Apple-ից հեռանալու իր որոշման մասին Ջոնսոնը հայտնել էր դեռ հունիսին: Այսպիսով, Ջոնսոնն այս տարի Apple-ից հեռացած երկրորդ փոխտնօրենն է: Առաջինը Բերտրան Սերլեն էր, որը պատասխանատու էր Mac համակարգիչների ծրագրային ապահովության մշակման համար:









































