Ոստիկանությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ հոկտեմբերի 31-ին` ժամը 18.30-ին, «ՎԱԶ-2107» մակնիշի տաքսի ավտոմեքենայի վարորդը Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 16 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 18-ամյա մի աղջկա և 48-ամյա մի տղամարդու, պատճառել մարմնական վնասվածքներ:
Վարորդը վերջիններիս տեղափոխել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Կատարվում է քննություն:










































