«Հրապարակ» օրաթերթը հայտնում է, որ երեկ ՀՀԿ նիստում քննարկվել է, թե ով է զբաղեցնելու Տարոն Մարգարյանի՝ Երևանի քաղաքապետոի 1-ին տեղակալի աթոռը։ Մեր տեղեկություննե¬րով, 3 թեկնածություն է քն¬նարկվել՝ ՀՀԿ կանանց խորհրդի անդամ, ՀԷԿ-երի մասնագետ Նաիրա Նահապետյանի, մասնագիտութամբ փաստաբան, Ստանդարտնե¬րի ազգային ինստիտուտի տնօրեն Ենոք Ազարյանի և էդուարդ Մադաթյանի որդի ու էրեբունու նախկին թաղապետ Մհեր Սեդրակյանի փեսա Արման Մադաթյանի թեկնածու¬թյունը, որը մասնագիտությամբ իրավաբան է և վերջերս Մոսկվայում ասպիրանտուրա է ըն¬դունվել։
Վերջին նշանակումով Սերժ Սարգս¬յանը միանգամից 2 անձի կգոհացնի, որոնք կարող են առաջիկա ընտրություններում իրեն օգտակար լինել։ Թե ում վրա է կանգնել ՀՀԿ ընտրությունը, կպարզվի մոտ օրերս։






































