ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հետաձգել է ծրագրված այցը Լոնդոն և Ստամբուլ, այս մասին հայտնել է պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչը` նշելով, որ պատճառը նրա մոր հիվանդությունն է: Քլինթոնի 92-ամյա մոր հիվանդության հետ կապված այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Հիշեցնենք, որ Ստամբուլում տեղի է ունենալու Աֆղանստանի անվտանգության թեմայով համաժողով:









































