Tuesday, 30 06 2026
Բացահայտվել է կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշ ծխախոտ
Կասեցվել է Երևանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում hրդեհ է բռնկվել
Մեծավանում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը
Երևանում ուժեղացվում է շինարարական փոշու վերահսկողությունը
Համբարձում Մաթևոսյանը Սեուլում ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ որպես COP17-ը հյուրընկալող երկիր
00:02
Իրանը պատրաստ է պատերազմի․ Ղալիբաֆ
Ավտովթար՝ Արարատում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են
Աննա Վարդապետյանն ընդունել է Լիտվայի գլխավոր դատախազին
Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա օգոստոսի 17-ին
Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը. Աննա Վարդապետյանն ընդունել է Աստրիդ Ասիին
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
Հայ հաշտարարները միջազգային որակավորում կստանան
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է «Շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունները․ վտանգներ կայուն զարգացման համար» խորագրով բարձրաստիճան կլոր սեղանին
Երկու տարվա ընթացքում ՀՀ-ում իրականացվել են համայնքային ծառայությունների բարելավմանն ուղղված 35 ծրագրեր
Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի»-ի արտադրությունը
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին
Անտառային հրդեհների դեմ պայքարի համար Թուրքիա կժամանի երկու ռուսական ինքնաթիռ
Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարն այցելել են Լիբանանի անվտանգության գոտի
22:24
Մեծ Բրիտանիան կհատկացնի ավելի քան 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ զինված ուժերում անօդաչու սարքեր ներդնելու համար
Սյունիքում փրկարարները փրկել են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակի
22:21
Թրամփը Կոնգրեսին կոչ է արել սահմանափակել ծննդյան հիմքով քաղաքացիության իրավունքը
«Ձեր աշխատանքը մարդկանց համար ամենազգայուն պահերին դառնում է հենարան». Տիգրան Ավինյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22:00
ԱՄՆ մուտքի վիզա, դեմքի սկանավորում․ աշխարհ, որտեղ AI-ը հետևում է մեզ
21:50
ԱՄՆ-ում ևս վտանգավոր շոգի ալիք է սկսվել
Հայոց ցեղասպանության ճանաչումը վարչապետ Նեյթանյահուի որոշումն է. նրա խնդիրը միայն Էրդողանը չէ
21:30
Ուկրաինան SCALP հրթիռներ արտադրելու լիցենզիա ստանալու համար բանակցություններ է վարում Ֆրանսիայի հետ
Այո՛, «չամադանով» փող են բաժանել, և հիմա ՍԴ-ում երևում է նրանց ողջ թշվառությունը

ՄԻՊ-ՀԿ-ներ համագործակցությունն առավել արդյունավետ կպաշտպանի հասարակության շահերը

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը, համագործակցելով Հայաստանում գործող 9 հասարակական կազմակերպությունների հետ, նոյեմբերի 1-ից վերաբացում է իր արագ արձագանքման ծառայությունը: ՄԻՊ գրասենյակին աջակցում են «Հայաստանի մանկական ասոցիացիա», «Համագործակցություն հանուն ժողովրդավարության կենտրոն», «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ», «Մարդու իրավունքների քաղաքականության և հումանիտար պրոբլեմների միջազգային ասոցիացիա», «Սոցիալական արդարություն», «Ընդդեմ իրավական կամայականությունների», «Լրագրողներն հանուն մարդու իրավունքների» հասարակական կազմակերպությունները, որոնց ներկայացուցիչներն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հույս հայտնեցին, որ իրենց և ՄԻՊ գրասենյակի համագործակցությունն արդյունավետ կլինի:

«Լրագրողներն հանուն մարդու իրավունքների» ՀԿ ղեկավար Ժաննա Ալեքսանյանը նկատեց, որ օմբուդսմենի գրասենյակը պետք է առաջինը արձագանքի բանակում տեղի ունեցող բռնություններին, և թեժ գծի առկայությունը միայն կաջակցի դրան:

«Սոցիալական արդարություն» ՀԿ ղեկավար Արշակ Գասպարյանն էլ այդ գործում կարևորեց թիմային աշխատանքը՝ նշելով, որ այն ուղղված կլինի հանուն քաղաքացիական հասարակության շահերի պաշտպանության:

«Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ ղեկավար Ժորժետա Մեսրոպյանն էլ շեշտեց, որ միայնակ պայքարելը մարդու իրավունքների խախտումների դեպքերի դեմ դժվար է, և ՄԻՊ գրասենյակի աջակցությունը ՀԿ-ների գործունեությունն էլ ավելի կհեշտացնի:

«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ ներկայացուցիչ Արման Դանիելյանն էլ նկատեց, որ բռնություններ ասելով՝ միանգամից պատկերացնում ենք բանակն ու ոստիկանությունը, և հույս հայտնեց, որ թեժ գծի առկայությունն ու ՀԿ-ներ-ՄԻՊ գրասենյակ համագործակցությունը հնարավորություն կտան հայտնաբերել դրանցում տեղի ունեցած բռնությունները և կանխարգելել դրանք:

Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն էլ, ամփոփելով ՀԿ-ի ներկայացուցիչների ակնկալիքները, նշեց. «Մինչ մենք խոսում ենք ակնկալիքների մասին, երեկ էլի զինվոր է մահացել, և պետք է այնպես անել, որ այդ ակնկալիքները գործի վերածվեն»:

Բանակում հեռախոսի բացակայության պայմաններում թեժ գծին զանգելու դժվարությունների մասին խոսելով՝ Կ. Անդրեասյանը նկատեց, որ դա իրոք խնդիր է, սակայն այդ պարագայում իրենք կազմակերպելու են հաճախակի այցելություններ զինված ուժերի տարբեր ստորաբաժանումներ և այդ կերպ են փորձելու համագործակցել զինծառայողների հետ. «ՄԻՊ ներկայացուցիչն անարգել կարող է մուտք գործել զինված ուժեր, իսկ ՀԿ-ներն ունեն հասարակական վստահություն` հուսով ենք, մեր իշխանության և նրանց վստահության համադրումը կօգնի առավել հեշտացնել մեր գործունեությունը»:

Կ. Անդրեասյանը նաև տեղեկացրեց, որ արագ արձագանքման ծառայության ստեղծման համար բյուջեի ավելացում չի եղել, և ՄԻՊ գրասենյակը, այլ բաժնի որոշակի հաստիքներ կրճատելով, փորձել է 4-5 հաստիք հատկացնել այդ ծառայությանը, ինչպես նաև մեծ աջակցություն է ստացել վերոնշյալ ՀԿ-ների կողմից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում