Իրանցի արհեստավարժ օդաչու Հուշանգ Շահբազին Բոինգ-727 մակնիշի ուղևորատար ինքնաթիռը, առանց առջևի անիվի, անվտանգ հասցրել է Թեհրանի Մեհրաբադ միջազգային օդանավակայան և փրկել բազմաթիվ ուղևորների կյանքը:
Շահբազիի նմանօրինակ վայրէջքը միջազգային դիտորդների կողմից բարձր է գնահատվել, բայց, ըստ Շահբազիի, Իրանի Մեհրաբադ միջազգային օդանավակայանը ամենևին պատրաստ չի եղել նմանօրինակ արտակարգ իրավիճակին, և օդանավակայանում անգամ հրդեհը կանխարգելելու փրփուր չի եղել:










































