Ինչպես հայտնում են վրաստանյան գործակալությունները` 2012 թվականի Ամանորի տոների առիթով վրաց ժողովրդին կշնորհավորի իսպանացի հանրահայտ երգիչ Խուլիո Իգլեսիասը, որը հանդիսատեսի առջև ելույթ կունենա Բաթումում կայանալիք համերգի ժամանակ:
«Ադամանդե ձայն» ունեցող երգչի հետ համաձայնությունն արդեն իսկ կայացել է, սակայն այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն:
Այս ամառ Բաթումի փառատոնին մասնակցել էր երգչի որդին` Էնրիկե Իգլեսիասը: Վերջին երկու տարիներին վրացիներին Ամանորի առթիվ շնորհավորել են Բաթումում անցկացվող տոնական համերգին մասնակցող համաշխարհային աստղերը:
Համերգները անց են կացվում Պյացցայի հրապարակում: Նախորդ տարիներին Բաթումում համերգներով հանդես են եկել իսպանացի օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոն և իտալացի երգիչ Անդրեա Բոչելլին:








































