«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը սկսում է վիդեոզրույցների նոր շարք` «Չլռելու արժեքը» ընդհանուր խորագրով:
Շարքի շրջանակում նախաձեռնությունը «Հայկական ժամանակ», «Ժողովուրդ», «Չորրորդ ինքնիշխանություն» և «Հրապարակ» թերթերի օրինակով ներկայացնելու է այն խայտառակ վիճակը, որում հայտնվել է մեր մամուլը զրպարտությունը ապաքրեականացնող օրենսդրական փոփոխություններից:
Վիդեոզրույցների ինտերնետային պրեմիերաները տեղի կունենան այսօր և վաղը` ժամը 11:00-ին և 15:00-ին «Չենք լռելու»-ի YouTube-յան ալիքում (youtube.com/chenqlrelu):
Շարքի առաջին հյուրն է «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը:
Թերթի դեմ այս պահի դրությամբ 5 դատական հայց կա:









































