BBC հեռուստաընկերությունը իր աշխատակիցների համար անցկացնում է թրեյնինգ էլիզաբեթ II թագուհու մահվան դեպքում եթերում իրենց պահելաձևի համար: Ինչպես գրում է Daily Mail թերթը, թրեյնինգի համար ձայնագրել են տեսաերիզ, որտեղ հայտնվում է 85-ամյա էլիզաբեթ թագուհու մահվան մասին:
Ինչպես գրում է գործակալությունը, այդ լուրը հայտարարելուց անմիջապես հետո էկրանին կհայտնվի թագուհու նկարը, և կհնչի Բրիտանիայի հիմնը: Մինչև էլիզաբեթի հուղարկավորության արարողությունը, որը նախատեսվում է նրա մահվանից 12 օր հետո, BBC-ն կհետաձգի զվարճալի ծրագրերը:
BBC-ն այս քայլը բացատրում է նրանով, որ նախապատրաստում է իր աշխատակիցներին ամեն տեսակի հանկարծակի իրադարձություններին:
2002 թվականին BBC-ն ենթարկվել է քննադատության այն բանի համար, որ մայր թագուհու մահվանից հետո հաղորդավարը էկրանին հայտնվել էր մոխրագույն կոստյումով և մուգ կարմիր փողկապով:









































