Ռուսասատանցի քաղաքագետ, Մոսկվայի պետական համալսարանի պահպանողական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Դուգինը Day.Az-ին տված հարցազրույցում նկատել է, թե հակամարտող կողմերի համար նշանակալի է զինադադարի պահպանման ռեժիմը:
«Դրա հետ միասին, ակնհայտ է, որ Արդբեջանը արդեն մի քանի տարի հետևողականորեն և համակողմանի ձևով զարգանում է, իսկ Ադրբեջանի զինված ուժերը ավելի ու ավելի են մեծացնում իրենց կարողություններն ու ավելի են հզորանում: Այդ իսկ պատճառով, իհարկե, կարող ենք մի իրավիճակի առջև կանգնել, երբ մի կողմից՝ ադրբեջանական պետության զարգացումը սոցիալ-տնտեսական ոլորտում, իսկ մյուս կողմից՝ Ադրբեջանի քաղաքական ազդեցության մեծացումը միջազգային ասպարեզում պարզապես անելանելի ու փակուղային իրավիճակ կստեղծեն պաշտոնական Երևանի համար: Սրա հետ մեկտեղ, ժամանակն ավելի շատ կաշխատի Ադրբեջանի դիրքերի ամրապնդման օգտին, իսկ հայկական պետությունը վերջնականապես կկանգնի հասարակական-տնտեսական կոլապսի առջև»,- հայտարարել է Ալեքսանդր Դուգինը:
Ռուսաստանցի քաղաքագետը նաև կարծիք է հայտնել, որ Ադրբեջանն ու Ռուսաստանը խորապես հետաքրքրված են Թուրքիայի և Իրանի հետ հարաբերությունների ընդլայնման հարցում:









































