Wednesday, 10 06 2026
ԱԳ նախարարի տեղակալը Մարիա Թելալյանի հետ հանդիպմանն ընդգծել է ՀՀ պատրաստակամությունը ԺՀՄԻԳ-ի հետ կառուցողական համագործակցության շարունակական ընդլայնմանը
00:40
«Փյունիկ»-ը տարբերանշանի վրա կրկին ավելացրել է չեմպիոնական աստղը
Հայաստանի թեկնածուն ընտրվել է ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց հանձնաժողովի անդամ
00:20
Հայաստանի կանանց ֆուտբոլի ազգային թիմը պարտությամբ ավարտեց ընտրական փուլը
Տաշիրում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը․ ՍԱՏՄ
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ ընտրվել է կալանք. հայտարարվել հետախուզում. 3 անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է
Պուտինը պահանջել է ուժեղացնել կրթական համակարգի անվտանգությունը
ՍԱՏՄ-ն «Զվարթնոց» օդանավակայանում գործող հանրային սննդի կետում հայտնաբերել է վտանգավոր սննդամթերք
23:30
Տոկիոյում հանդիպել են Ճապոնիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները
Տեսանկարահանող սարքը կգործարկվի հունիսի 15-ից
23:10
Հաքան Ֆիդանը Սոֆիայում հանդիպումներ է անցկացրել մի շարք պաշտոնյաների հետ
Անցած մեկ օրում բացահայտվել է 184 հանցագործություն
Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելի քաղաքականությունը սպառնալիք է դարձել Թուրքիայի ազգային անվտանգության համար
Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի «Մուշ» կինոթատրոնի շենքը կվերադարձվի Հայաստանի Հանրապետությանը
ՌԴ արտգործնախարարությունում հանդիպում կանցկացվի Ֆրանսիայի, Գերմանիայի և Բրիտանիայի դեսպանների հետ
Եթե ընտրություններին միասնական ճակատով մասնակցեին ԼՀ-ը, ՀԱԿ-ը և Բևեռը, ապա կհաղթեր անվավեր քվեաթերթիկը. Գալջյան
Դոնալդ Թրամփը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
22:10
Քեշմ կղզու մոտակայքում պայթյուններ են որոտացել. «Mehr»
Հայաստանը ռուսական գազային շանտաժին չպետք է տեղի տա. գազ հնարավոր է ձեռք բերել այլ երկրներից
21:50
Եմենի ափերի մոտ բեռնանավ է գրոհի ենթարկվել
Այդ ուժը մեզ շփոթում է իր մոտ ծվարած, մի ցուցակից մյուսը թռչկոտողների հետ. մենք Վարդևանյան չենք
Ռուսաստանը պատրաստ է Վրաստանի հետ համագործակցության ընդլայնման. Զախարովա
Մոսկվան Երևանի նկատմամբ վարում և վարելու է «սեր առանց պարտավորության» քաղաքականությունը
21:09
Իրանի հարավը ջրամատակարարման խնդրի է բախվել ԱՄՆ-ի հարվածներից հետո
Վլադիմիր Պուտինը կայցելի՞ Թուրքիա
20:50
Իրանի զինված ուժերը ամբողջապես ջախջախված են. Թրամփ
Լատվիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին խորհրդարանական ընտրություններում ՔՊ-ի հաղթանակի կապակցությամբ
20:30
ԱՄՆ-ն պահանջում է վերանայել ԵՄ-ում դեղորայքի գնագոյացման համակարգը
20:20
Հայաստանի կարատեի հավաքականի անդամ Սուրեն Հարությունյանը կմասնակցի «Karate One Premier League – Rabat 2026»-ին
20:10
Պարսից ծոցի երկրներին հիշեցնում ենք իրավական և բարոյական պատասխանատվության մասին. Իրանի ԱԳՆ

Կարո՞ղ է որևէ պետություն նպատակային վնասել սեփական զինված ուժերը

Երբ 1991թ. Ծոցի պատերազմից հետո, հաղթանակած դաշնակիցների զորքերը վերադարձան հայրենիք, պարզվեց, որ ինչպեսև Վիետնամից հետո, պատերազմը նրա մասնակիցներից շատերի համար չի ավարտվել: Ամերիկյան մամուլում հայտնվեցին հաղորդագրություններ ԱՄՆ բանակի հատուկ ծառայությունների կողմից սեփական զինծառայողների նկատմամբ իրականացված քիմիական զենքի և նևրո-հոգեբանական փորձարկումների մասին: Սա ստիպեց մասնագետներին կրկին վերհիշել 1941թ. դեկտեմբերի 7-ի Պյոռլ-Հարբերի ռազմական բազայի գրոհի պատմությունը, երբ ամերիկյան նավատորմը նախազգուշացված չէր ճապոնացիների հարձակման մասին, թեև Վաշինգտոնի բարձրաստիճան պաշտոնյաները տեղեկացված էին հետախուզության կողմից՝ ԱՄՆ դեմ Ճապոնիայի կողմից պատերազմի սանձազերծման մանրամասներին:

Տրամաբանակա՞ն է, արդյոք, որ որևէ պետություն կարող է նպատակային վնասարարություն կատարել սեփական զինված ուժերի նկատմամբ` վտանգելով իր զինվորների, իր պաշտպանների ապագան: Իրականում, դա մեր օրերում բավական տարածված պրակտիկա է՝ կոնկրետ պատմական հենքով և գաղափարական սկզբունքներով: Թեև պայմանականորեն, բայց բավական դիպուկ, պատմության կոնկրետ ժամանակահատվածներում բանակի նկատմամբ իշխանությունների վերաբերմունքը տարբերակվում է համաձայն այն քաղաքակրթական արժեքային համակարգի դոմինանտի, որը գերիշխում է տվյալ պետությունում կամ պետությունների շարքում: Մասնավորապես` տարբերակվում է բանակի ընկալման հնդեվրոպական ձևը, երբ բանակը պետության առանցքն է, իսկ նրանում ծառայությունը՝ հասարակական վերնախավի գլխավոր կոչումը և շարքային քաղաքացիների երազանքը:

Ի հակառակ դրան` առկա է նաև բանակի ընկալման սեմական ձևը (փյունիկյան, ուշ թալմուդական), երբ բանակը իշխող վերնախավի շահերի պաշտպանության պարզ գործիք է, արհամարհված հասարակական միավոր, ուր ընդգրկվում են միայն ստորին սոցիալական խավերի ներկայացուցիչները կամ հիմնականում վարձկան օտարները: Առանձին մասնագետներ ձեռնպահ են մնում բանակի նկատմամբ իշխանությունների վերաբերմունքը տարբերակել ռասայական ավանդականության դիրքերից և «փյունիկյան-ուշ թալմուդական» ընկալման ձևը պարզապես անվանում են «գերսպառողական հասարակական համակարգի» աշխարհընկալման կերպ:

Աշխարհով մեկ, պատմության դասագրքերում տեղ գտած և բնական սարսուռ առաջացնող փաստը՝ մոնղոլական արշավանքների կազմակերպիչ ու առաջնորդ Թեմուչինի կամ մեզ հայտնի Չինգիզ-խանի դաժանությունն է իր զինվորների նկատմամբ, երբ վախկոտության, դավաճանության, գրավյալ տարածքների բնակիչների նկատմամբ չհիմնավորված դաժանության համար մահապատժի էր ենթարկվում զինվորական շարքում կանգնած յուրաքանչյուր տասներորդ ռազմիկը՝ իբրև հավաքական պատասխանատվության արմատավորման մեթոդ: Այս պատմության մեջ միշտ դուրս է մնում մի կարևոր օղակ. կարգապահության հաստատման նման սովորությունը ժառանգված էր Չինաստանից, ուր Թեմուչինը երկար տարիներ գերի էր եղել և ուր, նույն «գերսպառողական հասարակական համակարգի» ծաղկուն շրջանում, մերձավորարևելյան վաճառականության ազդեցությունն այնքան մեծ էր, որ կամք էր թելադրում չինական իշխող խավին: Այդ ազդեցության հետևանքով բանակի նկատմամբ իրականացվող քաղաքականությունը հասցրեց այն բանին, որ հարյուր հազարներով հաշվվող զինվորները վտանգի պահին չպաշտպանեցին Չինական կայսրությունը շուրջ երեք հազար մոնղոլներից, որոնք, իմիջիայլոց, զինված էին ընդամենը թեթև զենքով (!): Ընդ որում, արդեն Բաթու-խանի օրոք նման գործելակերպը խիստ հազվադեպ բնույթ էր կրում:

Պատմության դասագրքերում (բնականաբար ոչ ԽՍՀՄ կամ նորանկախ երկրների) տեղ գտած երկրորդ խայտառակ փաստը Իոսիֆ Ստալինի վարչակարգի անմարդկային վերաբերմունքն էր խորհրդային բանակի նկատմամբ, առանձնապես «իստրեբիտելնի բատալյոնների» ստեղծումը, երբ թիկունքից գնդակահարվում էին նահանջող զինվորները: Բայց այս դեպքում մոռացության է տրվում այն փաստը, որ ցանկացած սոցիալ-հեղափոխական քաղաքական համակարգ իբրև արժեքային համակարգ ունի ուշ թալմուդական գաղափարախոսական հիմքը, ուր մարդն ինքնին արժեք չէ, զինվորը` առավել ևս: Ժառանգականություն, որ մեխանիկորեն ժառանգվել է նաև մեզ: Բայց դրա մասին ավելի ուշ…

Տիգրան Հայրապետյան

1999թ.

Հոդվածը հրապարակվում է առաջին անգամ: Այն տրամադրել է «Տիգրան Հայրապետյան» ստեղծագործ մտքի պաշտպանության հիմնադրամը

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում