Փորթլենդում ոստիկանությունը ձերբակալել է մոտ 30 ցուցարարների, ովքեր մասնակցել են «Գրավի՛ր Փորթլենդը» ցույցին և հրաժարվել են լքել քաղաքային զբոսայգին:
Ձերբակալությունները սկսվել են այն բանից հետո, երբ շարժման մասնակիցները երթով անցել են քաղաքի ամենահարուստ թաղամասերից մեկով: Այս մասին հաղորդում է Washington Post-ը:
Ըստ ականատեսների՝ զբոսայգում եղած շատ ցուցարարների ոստիկանությունը քաշելով է տարել դեպի ոստիկանական մեքենաները: