«Մանչեսթեր Սիթի»-ի իսպանացի կիսապաշտպանը հայտարարել է, որ անհրաժեշտության դեպքում կարող է մերժել «Բարսելոնա»-ին և «Ռեալ»-ին՝ իր այժմյան ակումբում մնալու համար. «Սիթի-ն հավատում է ինձ, և ես ինձ շատ լավ եմ զգում այստեղ: Անկասկած, «Ռեալ»-ը և «Բարսելոնա»-ն մեծագույն ակումբներ են, բայց ես դեռ շատ տարիներ եմ ուզում անցկացնել «Սիթի»-ում»:
Հիշեցնենք, որ անցած տարի «քաղաքայինները» 26 մլն ֆունտ են վճարել «Վալենսիա»-ից Սիլվային գնելու համար: 25-ամյա իսպանացին այս մրցաշրջանում 9 խաղ է անցկացրել և 3 գնդակ է խփել: Ինչպես նաև կարևոր դեր է խաղացել անցած շաբաթ «Օլդ-Թրաֆֆորդ» մարզադաշտում «Մանչեսթեր Յունայթեդ»-ին ջախջախելու մեջ նրա ունեցած մեծ ներդրումը, ինչից հետո մամուլում լուրեր են հայտնվել այն մասին, որ գրանդ ակումբներից մեկը ցանկանում է հայրենիք վերադարձնել կիսապաշտպանին:







































