Սոմալիում «Ալ-Շահաբ» ծայրահեղական խմբավորման ներկայացուցիչները հայտարարել են, որ Մոգադիշոյում կատարված հարձակման ժամանակ մահապարտների խմբի մեջ է եղել մի ամերիկացի:
Հիշեցնենք, որ շաբաթ օրն Աֆղանստանում գտնվող միջազգային զորքերի վրա կատարվել էր հարձակում, որի ժամանակ զոհվել էին ՆԱՏՕ-ի զինվորներ:
Խմբավորման հայտարարությամբ ամերիկացին ծագումով Սոմալիից է եղել: Այս մասին հաղորդում է BBC-ն:
«Ալ-Շահաբ»-ի ներկայացուցիչները ցուցադրել են տեսանյութ, որի մեջ Աբդիսալան Տակաբալախուլան, խոսելով ամերիկյան ակցենտով, պատմել է, որ գնացել է ԱՄՆ, երբ եղել է 2 տարեկան: Ըստ նրա՝ Սոմալի վերադառնալով՝ ինքը գտել է աստծուն:











































