Facebook-ի օգտատեր Գայանե Ղազարյանն իր էջում գրում է.
Սովետը կարոտողներին…
Երկրաշարժի առիթով մի բան եմ ուզում ասել հատկապես Սովետի համար լացողներին ու «թալանի հիմքերը» անկախության մեջ փնտրողներին: Թուրքիայում տեղի ունեցավ տարբեր հաշվարկներով 6.8-7.3 բալանոց երկրաշարժ: Քանդվել է մի քանի շենք, համեմատությամբ այն տարածքի հետ, որն ընդգրկել է երկրաշարժը՝ կան ՈՐՈՇ ավերածություններ:
88 թվականի երկրաշարժը 6.5 բալ, իսկ շենքերը կառուցվել էին 8 բալ դիմակայությամբ: Հենց այդ պատճառով պաշտոնապես հայտարարվեց, թե երկրաշարժը 9 բալանոց էր, ինչն աբսուրդ է, քանի որ էդ դեպքում Թիֆլիսն ու ամբողջ Հայաստանը կմնային փլատակների տակ:
Բայց քանի որ սովետի համար լացողները բացի «ՊՌԱՎԴԱ»-ից ու «ՎՐԵՄՅԱ»-ից ուրիշ բան չեն տեսել ու չեն էլ տեսնի, մեկ ՝ շարունակելու են բոլոր պրոբլեմներն անկախության ու Սորոսի մեջ տեսնել, կարծես այդ շինանյութը Սովետում Սորոսը գողացավ:










































