Friday, 26 04 2024
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային
Քաղաքացու օրը նշվելու է ՀՀ մարզերում և Երևան քաղաքի վարչական շրջաններում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ձերբակալվել է «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբեկչության գործով ևս մեկ կասկածյալ
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրն ակտիվ փուլում է
Ուղիղ․ Զրույց Ռուբեն Մեհրաբյանի հետ
19:20
Բլինքենը Չինաստանին կոչ է արել օգտագործել իր ազդեցությունը Հյուսիսային Կորեայի և Իրանի վրա
Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ
ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է
19:00
Իսպանիան Ուկրաինային Patriot հրթիռների խմբաքանակ կմատակարարի. El País
Իսրայելի բանակը Գազայում 20 կմ թունել է ոչնչացրել
«Պզոն» ակումբներից մեկում հայհոյել է, հարվածներ հասցրել․ նրան մեղադրանք է ներկայացվել
18:40
Ռուսաստանի հետ Իրանի հարաբերությունները նոր մակարդակի վրա են. Իրանի պաշտպանության նախարար
ԱՍՀ նախարարությունը նախատեսում է ներդնել անապահովության գնահատման նոր համակարգ. Վահագն Խաչատուրյանն ընդունել է Նարեկ Մկրտչյանին
18:20
Բլինքենը Պեկինում հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է Չինաստանի դեմ նոր պատժամիջոցների
Ղրղզստանում վերացրել են հարևան երկրներին թմրանյութեր մատակարարող միջազգային ուղին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Երեւանի արձագանքը Ալիեւի ձայնին
17:50
Խորվաթիան 6 ֆրանսիական կործանիչ կստանա
Հայաստանի նորոգումը
Ի պատասխան ԵՄ-ի բանաձևի Թբիլիսին խոստացավ ԵՄ-ին օգնել ազատվել սեփական գործակալներից
Գազայի անհայտ գերեզմանում 400 մարմին է գտնվել

Ո՞ր գործարքներն են կնքվում թաքուն

Վարչապետ Տիգրան Սարգսյանը նախօրեին խորհրդարանում հայտարարել է, որ ԱՊՀ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիրը, որը ստորագրել է Հայաստանը, չի խոչընդոտի Հայաստանի խորը եվրաինտեգրմանը: Տիգրան Սարգսյանն ասել է, որ Հայաստանը տեղյակ է պահել եվրոպական երկրներին, և նրանք չեն հայտնել որևէ առարկություն:

Կարծես թե մնում է ծափահարել և ասել, թե ինչ հրաշալի է, որ թե՛ գայլերն են կուշտ, թե՛ ոչխարներն են անվնաս: Բայց իրավիճակն ավելի ուշագրավ է, քան թվում է առաջին հայացքից: Ինչպես հայտնի է, ԱՊՀ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիրը ստորագրվել է մի քանի օր առաջ, Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած ԱՊՀ Վարչապետների խորհրդի նիստի ժամանակ: Ընդ որում` ստորագրելուց հետո մամլո ասուլիսի ժամանակ ՌԴ վարչապետ Պուտինը հայտարարել է, որ վարչապետներն «իրենց համար էլ անակնկալ» ստորագրել են համաձայնագիրը: Հիմա Տիգրան Սարգսյանը հայտնում է, որ եվրոպական գործընկերներին տեղեկացրել են և առարկություն չի եղել: Փաստորեն ստացվում է, որ անակնկալության մասին Պուտինի հայտարարությունը, մեղմ ասած, անկեղծ չէր, և կառավարությունների ղեկավարները լավ գիտեին, թե ուր և ինչի համար են գնում: Պարզապես այդ մասին ոչինչ չէին ասել իրենց երկրների քաղաքացիներին, իրենց հասարակություններին: Հենց այդ առումով էլ ուշագրավ է Տիգրան Սարգսյանի հայտարարությունը, թե եվրոպացի գործընկերներին հայտնել են, ու նրանք առարկություն չեն ունեցել Հայաստանի ստորագրության համար:

Նույն Տիգրան Սարգսյանը հայտարարել էր, որ ԱՊՀ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիրն ունի պատմական նշանակություն: Հետևաբար կարելի է պատկերացնել, թե ինչ կարևոր իրադարձություն է տեղի ունեցել: Այստեղ հարց է առաջանում՝ իսկ նման կարևոր իրադարձություններից առաջ արդյոք հարկավոր չէ՞ տեղյակ պահել սեփական հասարակությանը, թե ինչ պատմական քայլի ես պատրաստվում մասնակցել Սանկտ Պետերբուրգում: Հայաստանի կառավարությունը Եվրոպայի՞, թե՞ սեփական քաղաքացիների առաջ է հաշվետու: Եվրոպա՞ն է Հայաստանի իշխանություն ընտրում, որպեսզի այդ իշխանությունը ծառայի իր շահին, թե՞ Հայաստանի քաղաքացին պետք է Հայաստանի իշխանություն ձևավորի, և այդ իշխանությունն էլ ծառայի քաղաքացու շահին ու հաշվետու լինի նրան: Սրանք տարրական, նույնիսկ պարզունակ հարցեր են, սակայն Հայաստանի պարագայում դրանք միանգամայն հրատապ են, քանի որ այստեղ իշխանությունը պատրաստ է հաշվետու լինել, բացատրություններ տալ Եվրոպային, Ամերիկային, Ռուսաստանին, սակայն երբեք ոչ սեփական քաղաքացիներին, հարկատուներին, որոնց փողով գոյություն ունի այդ կառավարությունը: Եվրոպային տեղեկացնում են, իսկ Հայաստանի քաղաքացու համար հայտարարում ինչ-որ «անակնկալների» մասին:

Այլ հարց է, թե ինչպիսի՞ն է այդ համաձայնագիրը, ի՞նչ է այն ենթադրում, ի՞նչ առավելություն է տալիս Հայաստանին և ի՞նչ ռիսկեր պարունակում: Բայց հենց դա պարզելու համար էլ Հայաստանն իր ստորագրությունը դնելուց առաջ նախ պետք է իր քաղաքացիների, իր հասարակության հետ քննարկեր այդ «պատմական իրողությունը»: Չէ՞ որ պատմական իրողությունները ինչ-որ անշրջելիություն են ենթադրում, հետևաբար այդ դեպքում պետք է քայլը կատարելուց առաջ այն բավական ծանրութեթև անել, ընդ որում` ոչ թե իշխանական կաբինետներում, կամ Եվրոպայի գործընկերների հետ մասնավոր զրույցներում կամ կաբինետային քննարկումներում, այլ հանրայնորեն, հրապարակային դիսկուրսի մակարդակով:

«Պատմական քայլերի» գնալուց առաջ այդպես են վարվում բոլոր այն կառավարությունները, որոնք հաշվետու են հասարակությանը, որոնք հասարակության քվեի արդյունք են ու կարող են հաջորդ ընտրությանն այդպիսին չլինել: Իսկ Հայաստանի իշխանությունն այդպես չվարվեց: Եվ դրա պատճառներից է գուցե ոչ միայն այն հանգամանքը, որ Հայաստանի իշխանությունն ամենևին էլ հանրության քվեի արդյունք չէ, ինչն էլ հերթական անգամ ապացուցում է իր այդ քայլով, այլ որովհետև հանրությանը երևի թե ասելիք չուներ, «պատմական քայլին» գնալու անհրաժեշտությունը հիմնավորելու փաստարկներ չուներ: Եթե դրանք լինեին, ապա իշխանությունը ստորագրելուց առաջ բացահայտ կհայտարարեր, թե ինչ լավ բան ստորագրելու է գնում և հանրությանը մի քանի օր կամ շաբաթ առաջ կտեղեկացներ իր այդ մտադրության մասին, իր այդ որոշման մասին: Մինչդեռ վատ կամ տհաճ ստորագրություններն են դրվում հասարակությունից թաքուն:

Եվ հենց միայն այդ ոճը, այդ հանգամանքը ինքնին վկայում են, որ Ազատ առևտրի գոտու համաձայնագիրն այն չէ, ինչ պետք է Հայաստանի հասարակությանը, ինչն էապես փոխելու է Հայաստանի կյանքը և տնտեսական վիճակը: Դրանից գուցե էական փոփոխությունների ենթարկվի, ասենք, մի քանի իշխանավորի տնտեսական վիճակը, որոնք, ենթադրենք, միրգ կամ այլ ապրանքներ են իրենց բիզնեսի շրջանակում արտահանում Ռուսաստան կամ ԱՊՀ այլ երկրներ, ու հիմա իրենց համար ստեղծում են քիչ թե շատ ազատ պայմաններ, որի դիմաց, սակայն, տնտեսական և գուցե առավելապես քաղաքական ռիսկերով վճարելու են ոչ թե իրենք, այլ պետությունը, հասարակությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում