Կինոդերասանների երկու արհմիություն պահանջել են չհրապարակել ստեղծագործական կազմի աշխատակիցների տարիքն առանց իրենց թույլտվության:
Դերասանների ամերիկյան կինոմիության և Հեռուստառադիոընկերության արտիստների ամերիկյան դաշնությունը քննադատել են Internet Movie Database (IMDb) ինտերնետ կայքն այն հրապարակման համար, որտեղ նշված են եղել դերասանների ծննդյան թիվն ու ամսաթիվը:
Արհմիությունների կարծիքով` դա նպաստում է «տարիքային խտրականության» առաջացմանը և խանգարում է դերասաններին դեր ստանալ:
Նրանք կոչ են արել կայքին «գիտակցել արածի ամբողջ պատասխանատվությունը և դադարեցնել նման գործելաոճը»: «Արտիստների իրական տարիքը նշանակություն չունի քասթինգի համար: Կարևոր է, թե ինչպես են նրանք երևում, և թե ինչ դեր կարող են խաղալ»,- նշված է արհմիությունների համատեղ հայտարարության մեջ:
Ավելի վաղ դերասանուհիներից մեկը, որի անունը չի նշվում, դատի էր տվել Amazon ընկերությանը`պահանջելով 1 միլիոն դոլար փոխհատուցում այն բանի համար, որ վերջինս հրապարակել էր իր ծննդյան տարեթիվը:
Կայքում տեղեկություններ կան ամերիկացի հազարավոր դերասան-դերասանուհիների մասին, որոնց մեծ մասը հայտնի չեն լայն հասարակությանը ու հետաքրքրություն չեն առաջացնում մարդկանց մոտ, սակայն տվյալներն օգտագործվում են պայմանագրերի կնքման ու քասթինգների ժամանակ:
Համաձայն տարածված կարծիքի` տվյալ կերպարի տարիքը կարող է կազմել պլյուս-մինուս 5 տարի` տվյալ դերակատարի իրական տարիքից:






































