Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում մահապարտ-ահաբեկիչը ականապատված մեքենայով մտել է ՆԱՏՕ-ի շարասյան մեջ, ինչի հետևանքով ամերիկացի զինծառայող է մահացել: Այս մասին հաղորդում է BBC-ն` վկայակոչելով տեղի ոստիկանությանը:
Դեպքի վայր են ժամանել ՆԱՏՕ-ի երկու ուղղաթիռ` տուժածներին հիվանդանոց տեղափոխելու համար: Դեպքի վերաբերյալ այլ մանրամասներ չեն հաղորդվում: