Ինչպես «Առաջին լրատվական»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայությունից, այսօր` հոկտեմբերի 29-ին, Երևան քաղաքի Ալիխանյան եղբայրներ փողոցի թիվ 5 շենքի 13-րդ բնակարանում տեղի ունեցած գազի արտահոսքի հետևանքով բնակիչներից մեկը տեղափոխվել է հիվանդանոց:
Դեպքի վայր է ժամանել մեկ մարտական հաշվարկ:
Մինչ փրկարար ծառայության աշխատակիցների ժամանելը, հրշեջ-փրկարարների կողմից իրականացվել է հերթապահություն:
Գազից թունավորումով «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել 51-ամյա Ղ. Իսրայելյանը, ով ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս է գրվել:









































