Անդերս Բրեյվիկի փաստաբանը նկարագրել է, թե ինչպես է պաշտպանելու մեղադրյալին: Ինչպես հայտնում է BBC-ն, Գեյրա Լեպեստադան պնդում է, որ Բրեյվիկը համագործակցել է ոստիկանության հետ։
Փաստաբանը պատրաստվում է դատարանում ապացուցել, որ պատասխանատվության մի մասն իր վրա պետք է վերցնի ոստիկանությունը, որը չի ձեռնարկել անվտանգության համապատասխան միջոցառումներ՝ Օսլոյի կենտրոնում և Ուտոյա կղզում ահաբեկչությունը կանխելու համար:
Հիշեցնենք, որ նորվեգացի ահաբեկիչ Անդերս Բրեյվիկը, ով 2 ահաբեկչությամբ առնվազն 93 մարդ է սպանել, ընդունել է, որ Օսլոյի կենտրոնի պայթյունի և Ուտոյա կղզու սպանդի հեղինակն ինքն է:









































