Այսօր Թռչկանի ջրվեժի պաշտպանները Facebook-ի իրենց էջում տարածել են հետևյալ հաղորդագրությունը.
Բարև Թռչկանի համար պայքարող ժողովորդ ջան,
Մեր ցրտադիմացկուն ընկերները հիմա Թռչկանի ջրվեժի մոտ են ու հսկում են տարածքը:
Շինարարները երբեմն հայտնվում են այն հույսով, որ պայքարողները կլքեն դիրքերը և իրենք կշարունակեն իրենց գործը, բայց իզուր. մերոնք շարունակում են հսկել:
Սակայն հատկապես գիշերները շատ ցուրտ է լինում, և այնտեղ մետաղյա կրպակում գիշերող ակտիվիստների համար շատ անհրաժեշտ է սնունդ, վառելիք, մոմեր, մարտկոցներ ֆոտո և վիդեոխցիկների համար:
Մենք այնքան շատ ենք, որ անհրաժեշտ գումարը կարող ենք հավաքել անգամ 100, 500 կամ 1000 դրամ ներդնելու դեպքում:
Շատերս ենք ափսոսում, որ չենք կարող երկար ժամանակ մնալ Թռչկանում, սակայն կարող ենք օգնություն ցույց տալ մեր ընկերներին` գիշերելու պայմաններ ստեղծելու համար:
Մենք հավատում ենք, որ Թռչկանը փրկվելու է:
Մեզ հետ կարող եք կապվել հետևյալ հեռախոսահամարներով՝ Վահե 093-691-491, Լենա 091-70-79-85
Կիրակի օրը երեկոյան 16:00-ից 18:00 մենք լինելու ենք Թամանյանի արձանի մոտ:
Գումար կարող եք փոխանցել նաև հետևյալ համարով քարտին՝
9051240201140044
Erik Harutyunyan









































