Սիրիայում, առնվազն 20 մարդ է զոհվել հոկտեմբերի 27-ին, երբ իշխանական ուժերը ցրել են նախագահ Բաշար Ալ –Ասադի հրաժարականը պահանջող ընդդիմադիրների ցույցը: Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը:
8 ցուցարար սպանվել է Համա քաղաքում, 11-ը` Հոմսում, իսկ մեկը Ալ-Քուսայրում, որտեղ մի քանի շաբաթ շարունակվում են բախումները՝ զինված ուժերի ու ընդդիմության շարքերն անցած դասալիքների միջև:
Այս մասին հաղորդում են Լոնդոնում Սիրիայի
Մարդու իրավունքների կազմակերպության ակտիվիստները:
Իրավապաշտպանների տվյալների համաձայն՝ անվտանգության ուժերը, փորձելով ուրբաթօրյա աղոթքից հետո կանխել բողոքի նոր ցույցերը, շրջապատել են մզկիթները և ձերբակալել ցուցարարներին: Ելույթներ, սակայն, տեղի են ունեցել: Մասնակիցները պահանջել են Սիրիայում ստեղծել թռիչքների համար արգելված գոտի, ինչպես արվել էր Լիբիայում ՆԱՏՕ-ի ռազմական օպերացիայի ժամանակ:







































