Միջազգային քրեական դատարանը հայտարարել է, որ այսօր «ոչ պաշտոնական կապ» է հաստատվել փախուստի մեջ գտնվող Սեյֆ Ալ-Իսլամի`Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Քադաֆիի որդու:
Ըստ դատախազ Լուիս Մորենո-Օկամպոյի` բանակցությունների ընթացքում քննարկվել է Սեյֆմ Ալ-Իսլամի դատարան ներկայանալու հարցը: Քադաֆիի որդու հետ բանակցությունների ընթացքում դատախազը նշել է, որ եթե նա ինքնակամ ներկայանա դատարան, ապա նրան թույլ կտան խոսել դատարանում:
Ենթադրվում է, որ Սեյֆ Ալ-Իսլամը թաքնվում է Լիբիայի հարևան Նիգերիայում, ուր նա փախել էր լիբիական նոր իշխանությունների կողմից Մուամար Քադաֆիի հայրենի քաղաքի գրավման ժամանակ:







































