Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 28-ին ստորագրել է հրամանագիր Արմո Ծատուրյանին` իր դիմումի համաձայն, գյուղատնտեսության նախարարի պաշտոնից ազատելու մասին:
Նույն օրը Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր Անդրանիկ Խաչատրյանին Արցախի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի պաշտոնից ազատելու մասին իր դիմումի համաձայն` այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ:
Նախագահի մեկ այլ հրամանագրով` Անդրանիկ Խաչատրյանը նշանակվել է գյուղատնտեսության նախարար:











































