Թուրքական Zaman թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայում ահաբեկչական հռչակված ու արգելված «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) զինյալները Թուրքիայի Օսմանիյե նահանգում երկարափող զենքերով գնդակոծել են պարեկություն կատարող 3 թուրք ոստիկաններին։
Բախման արդյունքում զոհվել են 2 ոստիկաններ, երրորդը ծանր վիրավորվել է։ Բախումից հետո քուրդ զինյալները փախուստի են դիմել, սակայն այդ ընթացքում նրանցից մեկը սպանվել է։
Թուրքական անվտանգության ուժերը տարածաշրջանում լայնամասշտաբ որոնողական աշխատանքներ են ձեռնարկել՝ փախուստի դիմած քուրդ զինյալներին հայտնաբերելու համար։
Հիշեցնենք, որ վերջին շրջանում PKK լուրջ ակտիվացումից հետո թուրքական իշխանությունները վճռել էին այսուհետ ահաբեկչության (PKK-ի) դեմ պայքարում ներգրավել նաև թուրքական ոստիկանությանը։










































