Երուսաղեմում հնագիտական պեղումների ժամանակ Գիվատի ավտոմեքենաների կանգառի շրջակայքում (Հին քաղաքի մոտ) հայտնաբերվել է եզակի սրբապատկեր, որը թվագրվում է մ.թ. VI-VII դարերով (Բյուզանդական դարաշրջան): Այս մասին հայտնում է Իսրայելի հնությունների վարչությունը, որը ԶԼՄ-ներին տրամադրել է գտածոյի նկարները և դրա հայտաբերման վայրը:
Եզակի գտածոն առաջին անգամ հասարակությանը ցուցադրվել է «Երուսաղեմում և նրա շրջակայքում հնագիտական աշխատանքների նորարություն» կոնֆերանսի ժամանակ,- հայտնում է NEWSru Israel-ը:
Սրբապատկերը արկղիկ է, որի երկարությունը հասնում է 2,2 սմ, իսկ լայնությունը 1,6 սմ է: Այն պատրաստված է խոշոր կենդանու, ամենայն հավանականությամբ՝ խոշոր եղջյուրավոր անասունի՝ ուղտի կամ ձիու ոսկորից: Կափարիչի վրա նկարված է խաչ, իսկ ներսում գտնվում է «մուգ մազերով, մորուքավոր տղամարդու» գունավոր դիմանկար, որը կրում է մանուշակագույն գծերով սպիտակ զգեստ:
Սրբապատկերը զարդարված է ոսկե տերևով: Հնագետները ենթադրում են, որ այս սրբապատկերի տերը այն պահել է կտորե տոպրակում:













































