Ինչպես հաղորդում է «Առաջին լրատվական»-ը, հոկտեմբերի 27-ին` ժամը 11.45-ին, ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողները Երիտասարդության փողոցից բերման են ենթարկել 64-ամյա Արթուր Մելքոնյանին:
Մելքոնյանը 2007թ. մարտի 18-ից ՌԴ Օրենբուրգի մարզի ՆԳՎ-ի կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 111 հոդվածի 1-ին մասի` դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով:











































