Ինչպես հայտնի է դարձել «Առաջին լրատվական»-ին, այսօր` ժամը 12.00-13.00-ի սահմաններում, Երևանի Էրեբունի օդանավակայանից ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչները «Իլ-76» ինքնաթիռով Թուրքիայի Էրզրում քաղաք կտեղափոխեն ՀՀ կառավարության աջակցությունը՝ 40 տոննա բեռ. 100-ից ավելի վրաններ, 500 քնապարկ և 7000-ից ավելի անկողնային պարագաներ։
Ցանկացողները 12.30-ից կարող են այցելել «էրեբունի» օդանավակայան` իրենց հետ ունենալով լրագրողական վկայականներ։









































