Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի Հանրապետության պետական նավթային ընկերության (SOCAR) նախագահ Ռովնագ Աբդուլաևն անդրադարձ է կատարել ադրբեջանական գազի դեպի Եվրոպա արտահանման երթուղիների ընտրության հարցին.
«Շահ Դենիզ» գազային հանքավայրի 2-րդ փուլի (2017) գազի արտահանման երթուղու ընտրության հարցը լուծվելու է կա՛մ 2011 թվականի վերջին, կա՛մ 2012 թվականի սկզբին։ Ներկայումս «Շահ Դենիզ»-ի կոնսորցիումը դիտարկում է ներկայացված երթուղիների հարմարավետությունը. Nabucco, ITGI («Թուրքիա-Հունաստան-Իտալիա») և TAP («Տրանսադրիատիկ»), ինչպես նաև «Շահ Դենիզ»-ի մշակման օպերատոր հանդիսացող բրիտանական British Petroleum-ի (BP) առաջ քաշած 4-րդ տարբերակը (Հարավարևելյան գազատար)։
Մենք արդեն լիովին համաձայնեցրել ենք տարանցման պայմանները և հնարավորություն ենք ստացել ադրբեջանական գազն արտահանել դեպի Եվրոպա։ Դրա համար էլ այժմ մնում է ավարտին հասցնել երթուղիներին գնահատական տալու գործընթացը և ձեռնամուխ լինելու նախագծի հաջորդ փուլի զարգացմանը»։
Հիշեցնենք, որ «Շահ Դենիզ»-ի գազային պաշարները գնահատվում են 1.2 միլիարդ տրիլիոն խորանարդ մետր։ «Շահ Դենիզ»-ի մշակման պայմանագիրը կնքվել է 1996 թվականի հունիսի 4-ին։











































