Ադրբեջանական ANS PESS-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանի Հանրապետության պետական նավթային ընկերության (SOCAR) նախագահ Ռովնագ Աբդուլաևը հայտարարել է, որ ադրբեջանական գազի դեպի Եվրոպա արտահանման համար կառուցվելու է նոր խողովակաշար.
«Մինչև 2025 թվականը Ադրբեջանում արդյունահանվելու է մինչև 50 միլիարդ խորանարդ մետր գազ։ Նոր գազատարի կառուցման հետ մեկտեղ, ավելանալու է գազի արդյունահանումը։ Լավ կլիներ, եթե նոր խողովակաշարը պատրաստ լիներ 2017 թվականին, այսինքն՝ մինչև «Շահ Դենիզ» հանքավայրի 2-րդ փուլի մշակման սկսվելը»։











































