«Նվազագույն ամսական աշխատավարձը, որն այսօր 32.500 դրամ է կազմում, ըստ ազգային վիճակագրական ծառայության կողմից 2011 թվականի արդեն եռամսյակի վերլուծությունների՝ էապես ցածր է կենսաապահովման նվազագույն բյուջեից և նվազագույն սպառողական զամբյուղից: Սա հակասում է ինչպես սահմանադրությանը, այնպես էլ սոցիալական խարտիայի համապատասխան դիրեկտիվներին»,֊ գրում է «Ժողովուրդ»-ը և հավելում.
«Այս հայտարարության հեղինակը ոչ թե ընդդիմադիր ինչ-որ քաղաքական գործիչ է, այլ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար, ԲՀԿ-ական Արթուր Գրիգորյանը»:
Վերջինս թերթի հետ զրույցում խնդրի կապակցությամբ հայտնել է իր մտահոգությունը, բայց քանի որ ներկայացնում է ՀՀ կառավարությունը, ավելացրել է նաև, թե կառավարությունն ամեն ինչ անում է, որպեսզի այդ տարբերությունը հասցնի նվազագույնի:
«Ինչպես երևում է, ԲՀԿ-ի «ընդդիմադիր» հակումները յուրօրինակ դրսևորումներ են ստանում»:









































