Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին եվրոգոտու երկրների նիստից հետո, որի ժամանակ որոշվել է չեղյալ համարել վարկատու բանկերին Հունաստանի պարտքերի 50 տոկոսը, հայտարարել է, որ Եվրամիության մեծ սխալն է եղել Հունաստանին եվրոյի գոտի թողնելու հանգամանքը: Այս մասին հաղորդում է Sky News-ը:
«Դա մեծ սխալ էր մեր կողմից, որ թողեցինք Հունաստանը ընդրգկվի եվրոգոտու մեջ»,- ասել է Ֆրանսիայի նախագահը:
Սարկոզին և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը խոստացել են ներկայացնել ծրագիր, թե ինչպես կարող է եվրոգոտին դուրս գալ պարտքային ճգնաժամից, սակայն, ըստ նրանց, մինչ այդ անհրաժեշտ է լուծել Հունաստանի պարտքային խնդիրները:










































