Իրանական Noor News լրատվական կայքի հաղորդմամբ՝ մոտ 50 հոգի BBC-ի հետ համագործակցելու մեղադրանքով կանչվել են դատարան:
Ըստ կայքի՝ BBC հեռուստաընկերության պարսկական ծառայությունը բազմաթիվ ռեժիսորների վավերագրական ֆիլմեր նկարահանելու պատվեր է տվել:
Noor News-ը փոխանցել է, որ BBC հեռուստաընկերությունը մինչ այժմ իրանցի ռեժիսորներին ավելի քան 1.5 միլիոն եվրո է վճարել՝ Իրանի մասին վավերագրական ֆիլմեր նկարահանելու համար:
Հիշեցնենք, որ օրեր առաջ ևս 15 կինոռեժիսորներ BBC-ի հետ համագործակցելու մեղադրանքով ձերբակալվել էին Իրանի անվտանգության ծառայությունների կողմից:










































