Ֆուտբոլի կանանց Հայաստանի հավաքականը շարունակում է իր անհաջող ելույթները Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում: Երրորդ խաղում մեր հավաքականը կրեց երրորդ անընդմեջ պարտությունը` Ավստրիայի Բրյուկ ան դեր Մուր քաղաքում` 3:0 հաշվով:
Մեր խմբի մյուս խաղում Դանիայի հավաքականը մրցակցի հարկի տակ նույն՝ 3:0 հաշվով հաղթեց:
Մեր ընտրանու մասնակցությամբ հաջորդ երկու հանդիպումները կկայանան համապատասխանաբար՝ հոկտեմբերի 20-ին և 23-ին` Չեխիայի և Դանիայի հավաքականների դեմ` մրցակիցների հարկի տակ:
Հիշեցնենք, որ կայացած երեք խաղերից հետո մեր խմբի մրցաշարային աղյուսակը գլխավորում է Ավստրիայի հավաքականը, որն ունի երեք հաղթանակ, իսկ մեր ընտրանին եզրափակում է մրցաշարային աղյուսակը` չունենալով և ոչ մի միավոր: