Queen խումբը կթողարկի նոր ալբոմ, որի մեջ կմտնեն դեռևս Ֆրեդի Մերկուրիի կենդանության օրոք ձայնագրված երգեր: Ինչպես հաղորդում է The Daily Star պարբերականը, այժմ ջութակահար Բրայան Մեյը և թմբկահար Ռոջեր Թեյլորը լսում են հին նյութերը և ընտրում 80-ականներին ձայնագրված և չներկայացված երգերը: Նոր ալբոմի անվանումը և թողարկման ամսաթիվը առայժ հայտնի չէ:
Մերկուրիի կենդանության օրոք խմբի վերջին ալբոմը եղել է Innuendo-ն, որը վաճառքի է հանվել 1991թ. փետրվարին: Երգչի մահից հետո (1991թ. նոյեմբեր) խումբը թողարկել է իր 15-րդ ալբոմը` Made in Heaven:











































